Սյունիքի մարզպետը հերքել է Ճակատեն համայնքը հանձնելու վերաբերյալ հայտարարությունը

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը հերքում է «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության հանրահավաքում հնչեցված ահազանգը, թե Ճակատեն համայնքը հանձնվելու է Ադրբեջանին: Պողոսյանը այս հայտարարությունը հերքել է «Արմենպրես»-ի հետ զրույցում:

«Նման բան չկա: 100 տոկոսով եմ հերքում»,- ասաց Պողոսյանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտնել էր, որ իրեն գրել են Ճակատեն համայնքի բնակիչները:

«Ասում են, հարգելի գործընկերներ, փոխանցեք հանրահավաքի մասնակիցներին, որ հենց հիմա Ճակատեն համայնքից կապի օպերատորները անտենաները հանում են, գյուղացիներին զգուշացրել են, որ համայնքը Ադրբեջանի տարածք է դառնալու, և պետք է հանձնեն»,- ասել է Զոհրաբյանը:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ