Դիլիջանում հրկիզել են տեղի սպորտդպրոցի տնօրենի Toyota Camry-ն

Երեկ՝ դեկտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Աթարբեկյան փողոցի տներից մեկի բակում ավտոմեքենա է այրվում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր մարել են Toyota Camry մակնիշի 10 OC 100 համարանիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը:

Ոստիկանները պարզել են, որ ավտոմեքենան պատկանում է նշված փողոցի բնակիչ, 43-ամյա Գարիկ Բաղդասարյանին, ով իրավապահներին հայտնել է որ ունի կասկածներ, որ ավտոմեքենայում կրակն առաջացել է հրկիզման եղանակով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Բաղդասարյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը Դիլիջան քաղաքի սպորտդպրոցի տնօրենն է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ