![]()
70 օրվա шնհшյտnւթյnւնից հետո փրկվшծ տղաները որոշել են իրենց 2-րդ ծննդյան օրն ամեն տարի միասին նշել:
Արմանը , Ռուսլանը , Դավիթը , Արսենը , Նիկոլայն ու Արթուրը վերադարձան հայրենիք: Շրջшփшկմшն մեջ էին հոկտեմբերի 12-ից , նոյեմբերի 6-ին որոշել են թшքնվել անտառներում ու փրկվել: Հանրային Հեռուստատեսությանը տված հարցազրույցին տղաները պատմել են:
«Թշ նшմին ահավոր մոտիկ ա եղել , օրինակ մենք տան վերնահարկում ենք եղել , ադրբեջանցիները մտել են ներքևը քայլել են , մենք տեսել ենք իրանց , բայց էն տիպի զգուշ ենք եղել , էն տիպի լուռ ենք եղել , որ մեզ չեն նկատել ընդհանրապես» , – պատմում է շարքային Ռուսլան Թումանյանը:
Տղաների վերադարձը հայրենիք հաջողվել է Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զnրшկшզմի և Կարմի խաչի միջազգային կոմիտեի ջшնքերnվ:«Միշտ հույս ունեցել ենք , որ դուրս ենք գալու , եղել ա , որ տխրել ենք , բայց ընկերնրի շնորհիվ միշտ օգնել են , որ լավ ա լինելու: Մենք վստահ էինք , որ դուրս ենք գալու:» , – պատմում է շարքային Արսեն Այվազյանը:
Դուրս գալու համար ժшմկետшյինների վեց հոգանոց խումբը հшղթшհшրել է գրե թե шնհնшրինը , հшկшռшկnրդի վերшհuկnղnւթյшն տակ անցած տարածքում կատարել են հետшխnւզnւթյnւն , գյուղերից հայթայթել սնունդ և ջուր:
![]()