Սիսիանի եկեղեցու հոգևորականը ցուցադրաբար հրաժարվել է սեղմել Նիկոլ Փաշինյանի մեկնած ձեռքը

Սյունիքի մարզ այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եղել է նաև Սիսիան քաղաքում, այցելել Սիսիանի քաղաքային պանթեոն, հարգանքի տուրք մատուցեց զոհվածների հիշատակին, ապա նայել մտել տեղի եկեղեցի՝ մոմ վառելու:

Մոմը վառելուց հետո Նիկոլ Փաշինյանը մոտեցել է եկեղեցու հոգևորականին, ձեռքսեղումի համար պարզել ձեռքը, սակայն հոգևորականը ձեռքը ցուցադրաբար վերև է բարձրացնել՝ ցույց տալով, որ չի ընդունում վարչապետի ձեռքսեղմումը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ դեկտեմբերի 21-ին այցելելու է Սյունիքի մարզ՝ տեղում ծանոթանալու սահմանազատման պատճառով սահմանամերձ դարձած բնակավայրերի բնակիչների խնդիրներին: Այս հայտարարությունից հետո Գորիսի քաղաքապետը հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով սյունեցիներին առավոտյան ժամը 06։00-ին Տաթևացու անվան հրապարակից ավտոմեքենաների շարասյունով մեկնել Սյունիքի դարպասներ՝ արգելելու Նիկոլ Փաշինյանի մուտքը Սյունիքի մարզ։ Քաղաքացիների ակցիայից ժամեր առաջ, ըստ մամուլում շրջանառվող տեղկության, ձերբակալվել է Գորիսի քաղաքապետ Առուշան Առուշանյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ