![]()
Ստեփանակերտում ավարտվել է բլոկամոդուլային քաղաքի կառուցումը ռուսական խաղաղապահ զորակազմի զինվորականների տեղակայման համար։ Այս մասին հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Բլոկամոդուլային քաղաքի կոմպլեկտացիայի մեջ են մտնում բնակելի մոդուլներ, մարզասրահ, սպայական տուն, բաղնիք, բուժկետ, չորանոց, հանդերձանքի մաքրման սենյակ, հանգստի սենյակ, շտաբ և գրասենյակ, իրերի պահարան, ճաշարան, խոհանոց, մթերային պահեստ, սանիտարական մոդուլներ, զենքի և ինժեներական սարքավորումների պահման սենյակ», – գրված է նախարարության կայքում։
ՌԴ պաշտպանական գերատեսչությունը հաղորդում է, որ բլոկամոդուլային քաղաքը թույլ կտա կյանքի և կենցաղի հարմարավետ պայմաններ ստեղծել խաղաղապաների համար։
Բլոկամոդուլային քաղաքները լիարժեք օբյեկտներ են, որոնք հագեցած են կենսաապահովման բոլոր անհրաժեշտ համակարգերով (էլեկտրամատակարարում, ջեռուցում, սանհանգույց, ջրամատակարարում, ջրահեռացում), կահույքով (մահճակալ, խոհանոցային պարագաներ, սեղաններ, աթոռներ, լոգախցիկ) և կենցաղային տեխնիկայով (էլեկտրական սալօջախ, սառնարան, լվացքի մեքենա, հեռուստացույց և այլն)։
Բացի այդ, նման բլոկամոդուլային քաղաքները նախատեսված են +35-ից մինչև -45 աստիճանի համար, ինչը թույլ է տալիս դրանք օգտագործել տարբեր կլիմայական գոտիներում։
![]()