![]()
Քիչ առաջ ձերբակալեցին Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին: Այս մասին Facebook-ի էջում գրել է «Վետո» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը։
Հիշեցնենք, որ Գորիսի քաղաքապետը երեկ կոչ էր արել համաքաղաքացիներին՝ արգելել Նիկոլ Փաշինյանի մուտքը մարզ։
«Գորիս համայնքի հարգելի բնակիչներ, առավոտյան ժամը 06։00-ին Գ․ Տաթևացու անվան հրապարակից ավտոմեքենաների շարասյունը կմեկնի Սյունիքի դարպասներ՝ արգելելու հայոց հողը օտարող, Սյունիքի երբեմնի անառիկությունը խաթարող «վարչապետի» մուտքը Սյունիքի մարզ։ Բոլոր արժանապատիվ գորիսեցիներին կոչ ենք անում միանալ կամավոր շարժերթին»,-մասնավորապես գրել էր նա։
Հավելենք, որ այսօր առավոտից լարված իրավիճակ է Սյունիքի մարզի մուտքի մոտ. բախումներ են գրանցվել իրավապահների ու բողոքի ակցիայի մասնակիցներին միջև։
![]()