Երևանի տներից մեկի բակում բռնկված հրդեհի հետևանքով մեկ մեքենա այրվել է, ևս մեկը՝ ջերմահարվել

Դեկտեմբերի 21-ին, ժամը 04:09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հովսեփյան և Արարատյան փողոցների խաչմերուկում այրվում է «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արարատյան փողոցի տներից մեկի բակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։34-ին, մարվել՝ 05։06-ին։ Այրվել են բակում գտնվող խորդանոցի տանիքի փայտյա կառուցատարրերը (10 քմ), «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան, ջերմահարվել՝ կից կայանած «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենան։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ