![]()
Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.
Վեհափառը երևի մոռացել է իր՝ հոգևոր առաջնորդի պարտականությունները։
Իմ պատկերացրած հոգևոր հայրը, ով պետք է հովվի նման տեր կանգներ իր հոտին, երկրի համար այս դժվար ու ծանր օրերին պարտավոր էր իր ժողովրդի կողքին լինել, Եռաբլուրում հերոս նահատակների հարազատներին կարեկցեր, իր ժողովրդի վիշտը կիսեր, փորձեր սփոփել։
Չեմ ասում, թե ընդդիմության կամ իշխանության կազմակերպած երթին մասնակցեր, թող ընդամենը Եռաբլուրում մեր սուրբ նահատակների հարազատներին փորձեր մխիթարել, հուսադրել, հոգեպես ամրապնդել։
Բայց չէ, Վեհափառ հայրը գերադասում է զբաղվել պոլիԾիկայով։
ՀԳ. Հետո էլ զարմանում եք, թե էս փոքր երկրում այսքան աղանդ ու աղանդավոր որտեղից։
![]()