Որքան մարդ է մինչ այժմ վերադարձել Լեռնային Ղարաբաղ

Լեռնային Ղարաբաղում մեկ օրում իրենց տներ են վերադարձել 306 փախստականներ, տեղաշարժի անվտանգությունն ապահովել են ռուս խաղաղապահները, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

«Երևանից Ստեփանակերտ ավտոբուսներով այսօր 306 մարդ է տեղափոխվել։ Ավտոբուսների տեղաշարժն իրականացվել է ռուսական խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ», – ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ռուս խաղաղապահների կողմից իրականացվում է իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն 23 դիտակետերում:

Ընդամենը Լեռնային Ղարաբաղ մշտական բնակության վայր է վերադարձել ավելի քան 42 հազար փախստական։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ