«Իմ զինվորը առողջ մնաց իր ստորագրությամբ, նա չէր ուզի մի զինվոր մահանար»․ քաղաքացիները Փաշինյանի մասին

Եռաբլուրում այսօր հավաքված քաղաքացիների մի մասի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը չպետք է հրաժարական տա, իսկ ստեղծված լարված իրավիճակը սադրանքի հետևանք էր:

«Կառավարությունն ամեն ինչ անում է, ուղղակի չեն թողնում: Այսօր այսքան ժողովուրդ ապացուցում է, որ իրենք վարչապետի հետ են»,-նշեց քաղաքացիներից մեկը։

Արցախի պատերազմի նահատակների հիշատակի սգո երթը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Եռաբլուր զինվորական պանթեոնում է: 

Փաշինյանը Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցել պատերազմի նահատակների հիշատակին:

Մինչ այդ ՀՀ ոստիկանության աշխատակիցները ազատել էին ճանապարհը պատնեշ կազմած մի խումբ քաղաքացիներից, ովքեր կանգնել ու փորձում էին թույլ չտալ Փաշինյանի գլխավորած սգո երթի մասնակիցներին մուտք գործել Եռաբլուրի տարածք:

Մանրամասները՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ