![]()
Լեռնային Ղարաբաղում` Շուշիի շրջանում, ճանապարհի ականազերծման ընթացքում ականի պայթjունից ականազերծման միջազգային կենտրոնի սպա է մահացել` տեղեկացնում է «Արմենպրես»–ը, վկայակոչելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը:
Նշվում է, որ զինծառայողը ծանր վիրավորում էր ստացել, նրան շտապ բուժօգնություն են ցուցաբերել, սակայն հիվանդանոց տեղափոխման ժամանակ սպան մահացել է ստացած վնասվածքներից։
Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան գյուղերի մերձակայքում օրվա ընթացքում սպասվում է տարածքից հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծում:
Այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
«Ծառայության սակրավորական ջոկատները և հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամը շարունակում են զինամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման գործընթացը: Ուստի, պայթյուններ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել:
Մանրամասների համար զանգահարել ծառայության 911 ահազանգման կենտրոն»,- նշեցին ԱԻՊԾ-ից:
![]()