Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Արցախի պատերազմի նահատակների հիշատակին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Արցախի պատերազմի նահատակների հիշատակին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հարությունյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Հարգելի ՛ հայրենակիցներ, Արցախում և Մայր Հայրենիքում հայտարարված եռօրյա սգի առթիվ, այսօր այցելել եմ Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել մեր բոլոր նահատակների հիշատակին: Խոնարհումս նրանց բոլոր հարազատներին: Նրանց հիշատակը հավերժ վառ կմնա մեր սրտերում»,- գրել է Հարությունյանը:

Հայաստանում և Արցախում դեկտեմբերի 19-ից հայտարարված է եռօրյա սուգ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ