«Ուր է Սրբազանը, ինչու այստեղ չէ»․ զոհվածի հայր

«Եռաբլուր» զինվորական պանթեոնի մուտքի մոտ լարված իրավիճակ է ստեղծվել. ՀՀ ոստիկանության աշխատակիցները փորձում են ազատել ճանապարհը պատնեշ կազմած մի խումբ քաղաքացիներից, ովքեր կանգնել են ու փորձում են թույլ չտալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած սգո երթի մասնակիցներին մուտք գործել «Եռաբլուր»-ի տարածք:

Երևանում Հանրապետության հրապարակից մեկնարկած՝ Արցախի պատերազմի նահատակների հիշատակի սգո երթը արդեն իսկ մոտեցել է պանթեոնին:

Երթին մասնակցում են նաև Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

Հայաստանում և Արցախում դեկտեմբերի 19-ից հայտարարված է եռօրյա սուգ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ