Թուրքիայի հիվանդանոցներից մեկում թթվածնի բալոնի պայթյունից 8 մարդ է զոհվել

Թուրքիայի հարավային Գազիանթեփ քաղաքի հիվանդանոցներից մեկի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում թթվածնի բալոնի պայթյունի հետևանքով զոհվել է 8 մարդ։

Նշվում է, որ այնտեղ բուժվում էին կորոնավարակակիրներ, հայտնում է Anadolu գործակալությունը։ Զոհերը 56-85 տարեկան են։ Բաժանմունքի մնացած 14 հիվանդներին տեղափոխել են այլ հիվանդանոցներ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ