«Ամոթ քեզ», «դավայ եղի ստեղից». բախում Եռաբլուրում

Եռաբլուրում են հավաքվել ազատամարտիկներ, քաղաքացիներ, որոնք ցանկանում են թույլ չտալ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը Հրապարակ:

Սակայն Եռաբլուրում էլ իրավիճակն այնքան էլ հանգիստ չէ եւ ժամանակ առ ժամանակ լարվածություն է տիրում:

Հիշեցնենք, որ Երևանում Հանրապետության հրապարակից մեկնարկել է Արցախի պատերազմի նահատակների հիշատակի սգո երթը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երթի մասնակիցները շարժվում են դեպի Եռաբլուր: Երթին մասնակցում են նաև Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Հայաստանում և Արցախում դեկտեմբերի 19-ից հայտարարված է է եռօրյա սուգ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ