![]()
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ որևէ աշխատակցի այսօրվա երթին մասնակցելու պարտադրանք չի եղել:
Նախարարությունը Ֆեյսբուքում հետևյալ գրառումն է արել.
«Հայտնում ենք, որ ֆեյսբուքյան օգտատեր Նարեկ Մալյանի/Narek Malian գրառումն առ այն, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներին անձնակազմի կառավարման վարչությունից զանգահարել կամ գրել են դեկտեմբերի 19-ին, ժ։ 13։00-ին Հանրապետության հրապարակից դեպի Եռաբլուր սգո երթին մասնակցելու համար, չի համապատասխանում իրականությանը։
Իսկ նախարարության անձնակազմի կառավարման վարչության պետ Նարինե Տարասյանի անվան շահարկումն առավել քան անհեթեթ է, քանի որ վերջինս 2020 թվականի հունիսից գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում»:
![]()