Հանրապետության հրապարակից մեկնարկել է հիշատակի սգո երթը. մասնակցում է վարչապետը

Երևանում Հանրապետության հրապարակից մեկնարկել է Արցախի պատերազմի նահատակների հիշատակի սգո երթը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երթի մասնակիցները շարժվում են դեպի Եռաբլուր: Երթին մասնակցում են նաև Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

Հայաստանում և Արցախում դեկտեմբերի 19-ից հայտարարված է է եռօրյա սուգ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ