Պատերազմի հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ վնասվել է շուրջ 2800 օբյեկտ. 250-ը վերականգնման ենթակա չէ

Պատերազմական գործողությունների հետևանքով Սեփանակերտում և հանրապետության մյուս բնակավայրերում կան բազմաթիվ ավերածություններ: Ընդհանուր առմամբ,վնասվել է շուրջ 2800 օբյեկտ, որից մոտ 250-ը վերականգնման ենթակա չէ:

Այս մասին տեղեկացնում է ԱՀ քաղաքաշինության նախարարությունը: Ըստ աղբյուրի, հրադադարից անմիջապես հետո շինարարական  աշխատանքներ են իրականացվում Արցախի ողջ տարածքում:

Ավերված շենք-շինությունների գույքագրման և շինարարական աշխատանքներն ընթանում են զուգահեռաբար, որպեսզի հնարավորինս սեղմ ժամկետում վնասները վերականգնվեն:

Շինաշխատանքներին ընդգրկված են տարբեր շինարարական կազմակերպություններ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ