«Իրանցի Անջելինա Ջոլիին» ազատ են արձակել բանտից

Instagram-ի իրանցի աստղ Ֆաթիմե Հիշվանդին, որը հայտնի է որպես «զոմբի Անջելինա Ջոլի», ազատ են արձակել բանտից: Այս մասին գրում է Mirror-ը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ աղջկան 10 տարով ազատազրկել են սոցցանցում լուսանկարների հրապարակման համար:

Նկարներում նա տարբեր հերոսների սարսափեցնող կերպարներով է:Աղջկա մասին սկսել են գրել լրատվամիջոցները։ Շատերը կատակով ընդունել են աղջկա «դիմահարդարումը», բայց 2019-ի հոկտեմբերի 5-ին Իրանի ոստիկանությունը ձերբակալել է նրան՝ Instagram-ում հայտնի դարձած ևս երեք կանանց հետ միասին:

Հիշվանդը մեղադրվում էր իսլամական կրոնին դեմ գնալու, բռնություններ սադրելու, երիտասարդության վրա հակաբարոյական ազդեցություն ունենալու և բազմաթիվ այլ հանցանքների մեջ:

Այժմ Ֆաթիմեն վերադարձել է իր ընտանիքի մոտ: Հաղորդվում էր, որ նրա հյուծված տեսքը տասնյակ պլաստիկ վիրահատությունների արդյունք է, նա փորձել է նմանվել Անջելինա Ջոլիին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ