![]()
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որի մոտ ավելի վաղ կորոնավիրուս է ախտորոշվել, Twitter-ում պատմել է իր ինքնազգացողության մասին:
Քաղաքական գործիչը երեք րոպեանոց տեսաուղերձ է ձայնագրել։ Ուղերձում նա պատմում է, որ հոգնածություն ու գլխացավ ունի։ Ընդհանուր առմամբ, ինչպես նշել Է Մակրոնը, իրեն լավ է զգում։
Մակրոնի ախտորոշումը կատարվել է RTPCR թեստի հիման վրա, որն անցկացվում է առաջին ախտանշանների ժամանակ: COVID-19-ի դրական արդյունք ստանալուց հետո պետության ղեկավարին մեկուսացրել են, սակայն նա խոստացել է աշխատանքը շարունակել հեռակա կարգով: Նրա կինը ՝ Բրիջիթ Մակրոնը, ինքնամեկուսացել է։
![]()