Լեռնային Ղարաբաղում ականի պայթյունից ռուս սպա է զոհվել

Լեռնային Ղարաբաղում ռուս սպա է զոհվել: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը:

Դեպքը տեղի է ունեցել Շուշիի տարածքում գտնվող ճանապարհի մի հատվածի ականազերծման ժամանակ:

Ականի պայթյունի հետևանքով ականազերծման միջազգային կենտրոնի սպան ծանր վիրավորում է ստացել:

Նշվում է, որ նա մահացել է հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ