![]()
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, վաղը ժամը 13:00-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ սպասվում է մեր նահատակների հիշատակի սգո երթը Հանրապետության հրապարակից Եռաբլուր։ Ընդ որում երթին մասնակցելու է անձամբ Փաշինյանը։
Որպես այդպիսին Փաշինյան կոչեր ի հնչեցրել փողոց դուրս գալու, սակայն երթի մասնակիցները թիվը շատ բան կարող է փոխել։
Դեռևս նոյեմբերի 10-ին Պուտինի, Ալիևի և Փաշինյանի միջև հրադադարի համաձայնագիրը ստորագրելուց հետո ընդդիմության բազմաթիվ ներկայացուցիչներ և 16 կուսակցություններ պահանջեցին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և սկսեցին «մասայական» բողոքի ակցիաներ իրականացնել։
Սակայն 16 կուսակցությունների կազմակերպած անգամ ամենամարդաշատ հանրահավաքի ժամանակ մասնակիցների թիվը չէր անցնում 8000-ը, սա ան դեպքում, երբ վերջիններս ունեին ահռելի ռեսուրսներ: Օրինակ միայն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ունի մի քանի հազար աշխատակից։ Բայց վերջին օրերին ընդդիմության կազմակերպած հանրահավաքների մասնակիցների թիվը գրեթե չի գերազանցում 3000-ը:
Բայց եթե վաղը Փաշինյանի շուրջ հավաքված երթի մասնակիցների թիվը գերազանցի ընդդիմության կազմակերպած հանրահավաքների մասնակիցների թվին, ապա դա կլինի ընդդիմության վախճանը, ու սա այն դեպքում, երբ Փաշինյանն անգամ կոչեր չի հնչեցրել երթին պարտադիր մասնակցելու:
![]()