Ինչպես է ընտանիքը դիմավորում գերությունից վերադարձած Նարեկ Սարդարյանին

Հիշեցնենք, որ արցախա-ադրբեջանական սահմանում 1 ամսից ավել էր, ինչ պատերազմական գործողություններ էին իրականացվում։ Արցախում եւ Հայաստանում հայտարարվել էր պատերազմական դրություն։ Հայերն ամբողջ աշխարհից գալիս էին օգնելու եւ պաշտպանելու իրենց հայրենիքը։ Հայ զինվորի համար աղոթում էր ամբողջ ազգը։ Նոյեմբերի 9-ին ստորագրվեց ՌԴ-ի, ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև եռակողմ պայմանագիրը, ըստ որի դադարեցվեց պատերազմը և Արցախի որոշ շրջաններ անցան Ադրբեջանական բանակի հսկողության ներքո։ Ունենք նաև գերիներ ադրբեջանական կողմում։

Ռուս խաղաղապահների միջնորդությամբ տեղի է ունեցել գերիների փոխանակման գործընթացը: Ադրբեջանից ՀՀ են տեղափոխվել պաշտոնապես հաստատված 44 մեր հայրենակիցներ։ Այս շրջանում վերադարձվում են այն հայ գերիները, որոնց գերեվարված լինելու հանգամանքը հաստատված է Ադրբեջանի ու Կարմիր խաչի կողմից: Անհետ կորած ու հնարավոր գերեվարված մեր մյուս հայրենակիցների հայտնաբերման և նրանց վերադարձի կազմակերպման գործընթացը ինտենսիվ ձևով շարունակվում է: .

Ինչպես է ընտանիքը դիմավորում գերությունից վերադարձած Նարեկ Սարդարյանին: Դիտեք ստորև`

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ