Մարտունակ վիճակի է բերվում պատերազմի ընթացքում վնասված տեխնիկան. ՊՆ

Սպառազինությունն ու ռազմական տեխնիկան սպասարկման ձմեռային ռեժիմի փոխադրման և պատերազմի ընթացքում վնասված ավտոմոբիլային տեխնիկայի նորոգման նպատակով զորամիավորումներում իրականացվում են սեզոնային սպասարկման աշխատանքներ։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Պատերազմի ընթացքում վնասված տեխնիկան մարտունակ վիճակի բերելու և շարք վերադարձնելու համար կատարվել են տեխնիկական անսարքությունների վերացման, սպառազինության և ռազմական տեխնիկայի մաքրման ու յուղման աշխատանքներ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ