![]()
Քրիստինա Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Վաղվա երթը Սաշիս նման տղեքի համար է, էն տղեքի, որոնք չխնայեցին ոչինչ հանուն նրա, որ դուք, ես, ամեն մեկը հնարավորություն ունենա ապրելու ,խոսալու ամեն բան, անգամ խելքին փչած ամեն հիմարություն։
Տղեք, որոնք 19 տարեկանում անգամ չհասցրեցին սիրահարվել ու հիասթափվել մարդկանցից, չհասցրեցին ոչինչ, բայց հասցրեցին անել ամենակարևորը իրենց սիրող ,ճանաչող ու անծանոթ մարդկանց համար` ապրելու շանս տվեցին։
Իմ նման մարդուն դժվար է հավատալ, որ կա մի բան էս կյանքից հետո, բայց նույնիսկ այդ պարագայում ես ողջ հոգով ու մարմնով ուզում եմ հավատալ դրան, որովհետև նրանք ավելիին էին արժանի։
Ու ուզում եմ հավատալ, որ մենք արժանի կլինենք նրանց արածին, արժանի կլինենք այն հնարավորությանը, որ միայն նրանց կյանքի գնով է մնացել։
Հավերժ փառք նրանց հիշատակին
Մեզ էլ մի քիչ բարություն, կարեկցանք իրար հանդեպ, էս ցավին դիմանալու համար, որը տիեզերքից էլ անծայր է։
![]()