«Երկուշաբթի աշխատանքային օրը անց կկացնեմ Սյունիքում…». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Երկուշաբթի աշխատանքային օրը անց կկացնեմ Սյունիքում։ Կայցելեմ Մեղրի, Կապան, Գորիս, Սիսիան՝ հանդիպելու քաղաքացիների, ՏԻՄ եւ մարզային կառույցների ներկայացուցիչների հետ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չմասնակցեց ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:

Նման որոշման պատճառը պայմանավորված էր Փաշինյանի հոր մահվան հանգամանքով։

Հիշեցնենք` ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների հեռավար հանդիպումը նախանշված է այսօր` դեկտեմբերի 18-ին։ Նիստի օրակարգում կառույցի շրջանակում զարգացման հեռանկարների քաղաքական, առևտրատնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտների ընթացիկ իրավիճակի քննարկումն է։

Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը` նիստը, որին կմասնակցի նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, կանցկացվի տեսաժողովի ձևաչափով, մասնակիցները կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում գործակցելու հարցեր կքննարկեն, ինչպես նաև կարծիքներ կփոխանակեն տարածաշրջանային և միջազգային խնդիրների շուրջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ