Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Սևանա լճից

Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 17-ին, ժամը 21։37-ին ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում հայտնված ավտոմեքենան լճից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀԳՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները վերամբարձ կռունկի օգնությամբ լճից դուրս են բերել «BMW» մակնիշի ավտոմեքենան:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ