ՌԴ-ի՝ 15 բեռնատարով օգնությունը հասել է Ստեփանակերտ, Մարտունի, Մարտակերտ, Ասկերան

Ռուսաստանի Դաշնության ԱԻՆ-ի 15 բեռնատարով մարդասիրական օգնություն է հասցրել Ստեփանակերտ, Մարտունի, Մարտակերտ և Ասկերան: Այդ մասին հայտնում է ՌԴ ԱԻՆ-ը:

«Ընդհանուր առմամբ 80 տոննա բեռ է հասցվել տուժած բնակչությանը: Ժամանած բեռն կբաշխվի այդ բնակավայրերի բնակիչների միջև։ Դրանք էլակտրակայաններ, շինանյութեր և կենցաղային պարագաներ են»,- նշված է հաղորդագրությունում։

Նշենք, որ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի միջև կնքվել է եռակողմ պայմանագիր, որի շրջանակում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներ տեղակայելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Ըստ համաձայնության՝ Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին, իսկ Հադրութի շրջանը՝ մասնակի: Սակայն բախումները լիակատար չեն դադարել:

նկար

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ