![]()
Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում զոհերի 377 ընտանիք միանվագ հատուցում է ստացել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամից: Այս մասին հայտնում է հիմնադրամի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:
Զոհերի ընտանիքներին ընդհանուր առմամբ տրվել է 24 մլրդ 814 մլն 100 հազար դրամ: 377 զոհերի թվում 203-ը պայմանագրային զինծառայողներ են, 106-ը՝ պայմանագրային ենթասպայական կազմի ծառայողներ, 61-ը՝ սպայական կազմից են, 7-ը՝ կամավորներ:
Միանվագ պարտավորությունների գումարի չափը 3 մլրդ 770 մլն է, իսկ 20 տարվա պարտավորությունների չափը՝ 21 մլրդ 44 մլն 100 հազար:
![]()