![]()
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ հանդես եկավ ուղերձով, որում նաեւ ասվում էր՝ առաջին իսկ հնարավոր պահին վայր է դնելու նախագահական լիազորությունները եւ դուրս գա քաղաքականությունից:
Այս հայտարարությունն, ի դեպ չկար ուղերձի նախնական տարբերակում: Տեքստային տարբերակով տարածված ուղերձում Հարությունյանն ընդամենը խոսում էր երկրում արտահերթ ընտրությունների համար անհրաժեշտ մթնոլորտ ձեւավորելուց հետո այդպիսի ընտրությունների անցկացման պատրաստակամության մասին:
Քաղաքագետ Լեւոն Շիրինյանի կարծիքով Հարությունյանը վերը նշված հայտարարություններով պատասխանատվությունն իր վրայից հանելու նպատակ ունի:
Մեր զրույցը՝ ստորեւ.
— Պարոն Շիրինյան, լարվածությունը Հայաստանում այդպես էլ չի թուլանում: Ամեն օր նոր վատ լուր է հայտնի դառնում՝ նոր տարածքների մասին, նոր գերիների մասին եւ այլն: Ըստ ձեզ՝ սա Ադրբեջանի կողմից միտումնավոր պահվող լարվածությո՞ւն է, ռուսական խաղաղապահների դեմ քա՞յլ, թե՞ անտերության հետեւանք, ինչպես պնդում են ընդդիմադիրները:
— Ես չգիտեմ սա ինչ է, բայց գիտեմ, որ եթե Արցախում համախմբված լինեն՝ կհաղթահարեն դա: Արայիկ Հարությունյանը պիտի կարողանա իշխանությունը համախմբել, եթե Արցախում իշխանությունը իր բարձրության վրա լինի՝ ինձ թվում է հարցերը այսքան սուր չեն լինի: Կաթվածահար վիճակում է Արցախում իշխանությունը, նրանք էլ ինչ ուզում՝ անում են: Հետեւաբար լարվածության ալիքն էլ էստեղով է անցնում:
— Արայիկ Հարությունյանն այսօր ուղերձով է հանդես եկել, որի ընթացքում ասել է, որ պատրաստվում է երկիրը արտահերթ ընտրություններին պատրաստ լինելու դեպքում հրաժարական տալ եւ հեռանալ քաղաքականությունից:
— Եթե չի կարողանում՝ պետք է հրաժարական տա: Արցախից մնացած հատվածում պիտի զինվորական իշխանություն հաստատվի: Ուզում է ընտրությունով, ուզում է՝ ոչ, բայց պետք է կազմակերպված զինվորական իշխանության նման մի բան: Նրանք օղակի մեջ են, չէ՞: Հիմա այնտեղ ընտրություն ինչպե՞ս տեղի կունենա: Քարոզարշավ պատկերացնո՞ւմ եք այնտեղ: Լեգիտիմ ընտրված նախագահ է, թող նշանակի մեկին, նրան, ով կարող է Արցախում իշխանություն դառնալ եւ հավաքել մարդկանց, կազմակերպել պաշտպանություն:
— Ինչո՞ւ խաղաղապահներին չի հաջողվում խաղաղ պահել տարածքը:
-Խաղաղապահ, չգիտեմ ինչ, սուտ բաներ են, Արցախի իշխանությունները պետք է աշխատեն գիշեր-ցերեկ:
— Բայց կան կարծիքներ, որ Հայաստաի ու Արցախի իշխանությունները կորցրել են իրավիճակի վրա ազդելու հնարավորությունը:
— Հայաստանում ոչ մեկ ոչինչ չի կորցրել, աստիճանաբար կկայունանա իրավիճակը, նույնը պետք է լինի նաեւ Արցախում: Արցախցին պետք է իր երկրի տերը լինի. դա ես չեմ ասում մեզնից հեռացնելու համար, ամենեւին, բայց պետք է գիտակցել՝ իրավիճակը փոխվել է եւ իրենք պարտավոր են տեղում աշխատել ռուսների հետ: Հայությունը պետք է իրեն թափ տա, էս կաթվածահար շոկային վիճակից պիտի դուրս գա, շարունակի ապրել: Եթե ուզում էին, որ էսպես չլինի, պիտի բանակն էնպես պահեին, չկողոպտեին, որ տեր լինեին: Դղյակ ունեցող գեներալները ինչո՞ւ են Հայաստանում, ի՞նչ ունեն այստեղ անելու, թող գնան, Արցախին տեր լինեն: Հասարակությունը պետք է իրեն հավաքի եւ շարունակի ապրել: Չի կարելի՝ գիշեր- ցերեկ բողոք, բողոք, սա մազոխիզմ է:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում
![]()