![]()
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Մոսկվա։ Այս մասին տեղեկացնում են երկրորդ նախագահի գրասենյակից:
Գրասենյակից տեղեկացնում են, որ Քոչարյանը Մոսկվա է մեկնել եռօրյա մասնավոր այցով:
Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 26-ին հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրեց Հայաստանի քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա 2008 թվականին այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի սահմանադրական կարգը։ Միաժամանակ ՀՔԾ-ն միջնորդություն էր ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոցը ընտրելու համար[38]: Հաջորդ օրը դատարանը բավարարեց միջնորդությունը և որոշեց Ռոբերտ Քոչարյանին կալանավորել 2 ամսով։
Օգոստոսի 13-ին վերաքննիչ դատարանը փոխեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը, և նա ազատ է արձակվել[40]։
Նոյեմբերի 15-ին Հայաստանի վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի վճռաբեկ բողոքը, բեկանել է վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն վերաքննիչ դատարան նոր քննության։ Դեկտեմբերի 7-ին վերաքննիչ դատարանը որոշել է, որ սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը պետք է կրկին կալանավորվի։
![]()