![]()
Փետրվարի 4-ից Առաջին ալիքի եթերով կմեկնարկի 16 մասից բաղկացած «Քաոս» հեռուստաֆիլմը, որը նկարահանվել է Ալեքսանդր Շիրվանզադեի «Քաոս» վեպի մոտիվներով:
«Մեծ ծախսեր ու տևական ժամանակ էր անհրաժեշտ, որպեսզի կարողանայինք իրադարձությունները վերարտադրել 19-րդ դարում, այդ պատճառով էլ նախընտրեցինք մեր ժամանակները: Սակայն կերպարներն, իրենց բնութագրերով ու անուններով, սյուժետային գծով ամբողջովին պահպանված են», — ընդգծել էր ռեժիսորը:
Նկարահանվել են Ռաֆայել Քոթանջյանը (Մարկոս Ալիմյան), Մկրտիչ Արզումանյանը (Սմբատ), Սոս Ջանիբեկյանը (Միքայել), Աննա Եգոյանը (Շուշանիկ), Խորեն Լևոնյանը (Իսահակ Մարութխանյան) և այլք:
![]()
Ֆիլմի պրոդյուսերներն են Արման Միտոյանն ու Սերժ Նալբանդյանը: Հատուկ ֆիլմի համար երաժշտություն է գրվել կոմպոզիտոր Վահե Գրիգորյանի կողմից:
![]()