Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դեկտեմբերի 17-19-ը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին վարչապետի որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:

«Հայ-ռուսական տնտեսական համագործակցության օրակարգին առնչվող հարցերը քննարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին և Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի պատասխանատու Դավիթ Գևորգյանին 2020 թվականի դեկտեմբերի 17-19-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (դեկտեմբերի 17-ին՝ Սանկտ Պետերբուրգ, դեկտեմբերի 17-19-ը՝ Մոսկվա)»,- ասված է որոշման մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ