Ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթանակով մեկնարկեց աշխարհի գավաթի անհատական խաղարկությունում

Ազատ ոճային ըմբիշները մեկնարկեցին աշխարհի գավաթի անհատական խաղարկությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը վստահ հաղթանակով մեկնարկեց: Նա գերազանցեց ռումինացի ըմբիշ Ռազվան Կովաչին: Հրայր Ալիխանյանը նույնպես հաղթեց` պարտության մատնելով Լեհաստանից Անդրժեյ Սոկալսյկուն: Արման Անդրեասյանը պարտվեց: Հրայր Ալիխանյանը 2:8 հաշվով զիջեց Եվրոպայի և աշխարհի բազմակի չեմպիոն Իտալիայի ներկայացուցիչ Չամիզոյին, իսկ Հովհաննես Մաղաքյանը պարտվեց մեկնարկային գոտեմարտում:

Ավելի վաղ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը դարձավ աշխարհի գավաթի անհատական խաղարկության արծաթե մեդալակիր: Իսկ հավաքականի առաջին մեդալը նվաճել էր Սլավիկ Գալստյանը: 67 կգ քաշային կարգում հայ ըմբիշը հրաշալի կամային որակներ ցույց տվեց և 2:4 հաշվով պարտվելիս` տուշեով հաղթեց մրցակցին՝ Ուկրաինայից Արթուր Պոլիտաևին, դառնալով աշխարհի գավաթի անհատական խաղարկության բրոնզե մեդալակիր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ