Համացանցում տարածված տեսանյութը արվել է դեկտեմբերի 12–ին, երբ 83 հայ զինծառայող դուրս է եկել Հին Թաղերում շրջափակումից

Համացանցում այսօր՝ դեկտեմբերի 16-ին, տարածված տեսանյութը, որում երեւում է, թե ինչպես են հայ զինծառայողները Հադրութի Հին Թաղեր գյուղի հատվածում շարքով դուրս գալիս ադրբեջանական շրջափակումից, արվել է դեկտեմբերի 12-ին։

Այս մասին NEWS.am-ին հայտնեց այդ հատվածում դիրքերը պահած ՄՈԲ-ի դասակի հրամանատար Սամվել Աֆինյանը։

«Տեսանյութում մեր վաշտն է, Հին Թաղերից գալիս ենք դեպի Խծաբերդ, Խծաբերդ չհասած տարածքում է տեսանյութն արված»,- նշեl է նա։

Սամվել Աֆինյանը հայտնել է, որ 120 հոգուց 83-ին հաջողվել է դուրս գալ ադրբեջանցիների հետ բանակցելուց հետո։ Նրանց թվում վիրավորներ կան՝ 6-ից 7 հոգի, զոհեր չեն եղել։

10 հոգանոց մի ջոկատ մարտի է բռնվելուց հետո գերի է ընկել Հին Թաղերի ուղղությամբ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ