Բուժում ստացող զինվորները արցախցի երեխաներին ամանորի բացիկներ են գրում

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ Սյունիքում ու Վայոց ձորում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցի երեխաներին կուղարկվեն 415 դպրոցական պայուսակներ: Պայուսակների հետ մեր երեխաները Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժում ստացող տղաներից կստանան նաև ամանորյա բացիկներ:

«Բարև, սիրելի՛ փոքրիկ, սրտանց շնորհավորում եմ քո Ամանորը և Սուրբ Ծնունդը, մաղթում եմ քեզ առողջություն, երջանկություն, երկար տարիների կյանք: Ինչքան նպատակ ունես, թող իրականություն դառնա: Դուխդ քցիս վեչ, լոխ լավա ինան»,— ամանորյա բացիկում գրել է մարտակերտցի Տիկոն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ