![]()
Արցախում անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները շարունակում են բողոքի ակցիաները ՀՀ պաշտպանության նախարարության շենքի դիմաց:
. Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ու գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը համաձայնել են հանդիպել անհետ կորած զինծառայողների մի խումբ հարազատների հետ։ Տեղեկությունը հայտնեց ՊՆ շենքի դիմաց հավաքվածներից մեկը:
Sputnik Արմենիայի թղթակիցը հաղորդում է, որ 10 հոգուց բաղկացած խումբը գնաց նախարարի մոտ։
Ակցիայի մյուս մասնակիցները պահանջում են անցնել անցակետով, սակայն նրանց ճանապարհը փակում են ոստիկանները։
Հիշեցնենք`անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները մոտ մեկ ամիս է` ակցիաներ են անում ՊՆ–ի ու կառավարության շենքերի մոտ և գործուն քայլեր պահանջում իշխանությունից։
Դեռ առկա են անհետ կորած բազմաթիվ ռազմագերիներ ու տասնյակ քաղաքացիական անձինք. Արցախի ՄԻՊ
![]()