Հին Թաղեր և Խծաբերդի շրջաններում շրջափակման մեջ հայտնված զինծառայողները դուրս են բերվել

«Ինֆոտեկա24» տելեգրամի ալիքը տեսանյութ է հրապարակել և հայտնել է, որ Հայկական հատուկ ջոկատայինները դուրս են բերել
Հին Թաղեր և Խծաբերդի շրջաններում շրջափակման մեջ հայտնված զինծառայողներին։

Հիշեցնենք, որ ավել վաղ ՊԲ-ն հայտարարություն էր տարածել, որտեղ ասվում էր.

Երեկ երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ։ Ողջ գիշեր և այսօր առավոտյան շարունակվել են որոնողական աշխատանքները։ Ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ գործուն քայլեր են իրականացվում պարզելու հայ զինվորականների գերեվարման հավանականությունը, դրա հաստատվելու դեպքում անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու համար։

Պարբերաբար տեղեկատվություն կտրամադրվի որոնողական աշխատանքների ընթացքի վերաբերյալ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ