Ծեծկռտուք Արցախում անհետ կորած զինվորների ծնողների ու ՊԲ հրամանատարի միջև

ArmLur.am-ը տեղեկացավ, որ երեկ երեկոյան շատ լարված է եղել Արցախում: Բանն այն է, որ անհետ կորած զինվորների ծնողները տեւական ժամանակ է Արցախում են, իրենց զավակներին են փնտրում ու Արցախի Պաշտպանական բանակից իրենց զավակների վերաբերյալ տվյալներ են խնդրում տրամադրել: Իսկ Պաշտպանական բանակն էլ այդ տվյալներին ամբողջական չի տիրապետում, ինչի համար էլ այն առաջացնում է ծնողների զայրույթը:

Ըստ մեր տեղեկությունների` անհետ կորած զինվորների ծնողների թիվը Արցախում մի քանի տասնյակի է հասնում, ովքեր արդեն մեկ ամիս է Արցախում են ու դռնեդուռ ընկած խնդրում են իրենց որդիներին գտնել, կամ տեղեկություններ տրամադրելլ, թե իրենք ինչպես կարող են իրենց զավակներին փնտրել ու գտնել: Երեկ այդ զայրույթը իր գագաթնակետին է հասել ու Պաշտպանական բանակի շենքում ծեծկռտուք է սկսվել:

Ծնողները հարձակվել են նաեւ Պաշտպանական բանակի հրամանատար Միքայել Արզումանյանի վրա: Վիճաբանությունը հասել է անգամ պաշտոնատար անձանց․ ըստ լուրերի՝ ներքին անհամաձայնություն է եղել ԶՈՒ պետ Օնիկ Գասպարյանի ու ՊԲ նախկին նախարար Ջալալ Հարությունյանի միջև։ Նրանք լեզվակռվի են անցել։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ