![]()
Նարեկ Ղահրամանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որտեղ ասվում է.
Սիրելի սյունեցիներ, ուզում եմ հստակություն մտցնենք ընթացող գործընթացի շուրջ․
- 1․ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից ՈՉ ՄԻ ՄԻԼԻՄԵՏՐ տարածք Ադրբեջանին չի հանձնվում։
- 2․ Մեր սահմանային դիրքերը տեղակայված են եղել Կուբաթլուի և Զանգելանի հատվածում։
- 3․ Մամուլում տարածված տեղեկությունները, թե իբր շրջափակման մեջ են ընկնում գյուղեր, չեն համապատասխանում իրականությանը։
- 4․ Օդանավակայանի գործարկման հետ կապված խնդիրներ չեն առաջանալու։
- 5․ Կապան-Ագարակ (գյուղ) ավտոճանապարհը շարունակելու է բնականոն շահագործվել։
- 6. ՌԴ սահմաանապհներ են տեղակայվելու սահանի որոշ հատվածներում անվտանգությունը ապահովելու նպատակով:
- 7. Կապանի և Սյունիքի անվտանգությանը ոչինչ չի սպառնում։
հ. գ. Սիրելի սյունեցիներ ամբողջովին հասկանում և ընդունում եմ բոլորիդ անհանգստությունը և բողոքը, սակայն կոչ եմ անում չտրվել սադրանքների և լինել համախմբված։
![]()