Լարված վիճակ ՊՆ-ի մոտ. անհետ կորած զինծառայողների հարազատները կոտրեցին դուռը

Հայաստանի պաշտպանության նախարարության շենքի մոտ լարված իրավիճակ է: Անհետ կորածների հարազատները կոտրեցին դուռն ու մտան շենքի տարածք:

Նախօրեին տեղեկություններ էին տարածվել, որ 100-ից ավելի զինծառայողներ գերեվարվել են Խծաբերդի մոտ:

Այս առնչությամբ Արցախի ՊԲ-ն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով. «Երեկ երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ»:

Շիրակի մարզի տարբեր բնակավայրերի հարյուրավոր բնակիչներ, որոնք տեղեկացել են իրենց հարազատների գերեվարության մասին, Շիրակի մարզպետարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում: Քաղաքացիները փակել են նաև Գյումրի- Երևան ճանապարհը՝ Ազատանի հատվածում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ