![]()
Իշխանությունից փաստորեն հասարակությունը հիասթափված է, բայց փողոց դուրս չի գալիս, հրապարակներ չի լցնում: Ընդդիմությունը չունի հանրային լայն աջակցություն, քանի որ հասարակությունը լավ հիշողություն ունի: Արդյունքում իշխանությունը պարտված է, ընդդիմությունը՝ հին: Ո՞վ է գալու և փրկության ձեռք մեկնի հայ ժողովրդին: Թեմայի շուրջ զրուցելու համար «Առաջին» լրատվական-ը հյուրընկալել է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանին:
«Ժողովուրդը պետք է ընտրի նրան, ով ինչ-որ ժամանակաշրջան կարտահայտի ժողովրդի տեսակետը: Այս կամ այն քաղաքական ուժի մասին խոսելը, մանավանդ Հայաստանի պայմաններում, մի քիչ ծիծաղելի է, որովհետև 100 տոկոսանոց կոմունիստական իշխանությանը հաջորդեց 80 տոկոսանոց ՀՀՇ-ական իշխանությունը, որը հետո անմիջապես զրոյացավ, եկավ Հանրապետականը, որը նույնպես զրոյացավ: Սա խայտառակություն է, այսինքն՝ ժառանգականություն չի պահպանվում»:
Պարույր Հայրիկյանի խոսքով՝ ընդդիմությւոնը միայն այդ 16-17-ը չէ, այն նաև այլ թևեր ունի. «Այսպիսի իրավիճակում ալիքը նաև կարող է այլ ուժերի բերել ասպարեզ»:
Մեր զրուցակիցն ընդգծեց՝ չի կարելի մտածել, որ այս իրավիճակում փոփոխություններն անիրագործելի են այս կամ այն պատճառով. «Ես բոլոր հարցերի պատասխանները հստակ ունեմ. ինչպես անել, որ ամենաշատը 3 օրվա ընթացքում Նիկոլը գնա կամ ընդհակառակը՝ չգնա և մնա: Արդյոք կարևո՞ր է հների նկատմամբ հիշողությունը այսօրվա ապիկարին հեռացնելու հարցում. ոչ մի կապ չունեն դրանք իրար հետ: Այլ բան է հետագայում կառավարումը վստահելու խնդիրը»:
Հայրիկյանը նշեց, որ ինքը բոլոր հարցերի պատասխանն ունի, թե ինչ պարագայում ինչ պետք է անել. «Մտածում եմ՝ արժե՞ դա մատուցել հրապարակավ, թե՞ ոչ, որովհետև խոզերի առաջ մարգարիտներ գցելու խնդիրներ կան»:
Մանրամասն՝ Առաջին լրատվականի տեսանյութում:
![]()