![]()
Factor TV-ի հարցազրույցը «Արդար Հայաստան» նախաձեռնության հիմնադիր-անդամ, փաստաբան Նորայր Նորիկյանի հետ
-«5 միլիարդ դոլար՝ 7 շրջանների դիմաց» թեման Սերժ Սարգսյան-Լուկաշենկո տիրույթից տեղափոխվում է Նիկոլ Փաշինյան-Արթուր Վանեցյան դաշտ։ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը հայտարարում է, թե Ալիևը 7 տարածքների հանձնման դիմաց 5 միլիարդ դոլարի առաջարկ արել է նաև Նիկոլ Փաշինյանին։
Ըստ նրա՝ առաջարկը 2018-ի հոկտեմբերին Դուբայում ծրարով ԱԱԾ նախկին պետ Վանեցյանին փոխանցել է ադրբեջանցի պաշտոնակիցը։ Այս թեման ինչո՞ւ է հիմա շոշափվում, ի՞նչ նպատակներ կան և ինչպե՞ս կարելի է պարզել ճշմարտությունը։
-Ինձ համար շատ տարօրինակ է, որ շատ կարևոր բաների մասին մենք առաջինն իմանում ենք Միքայել Մինասյանից։
Եթե կհիշեք՝ Միքայել Մինասյանից հանրությունը տեղեկացավ, որ սպասվում է հայտարարության ստորագրում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև, մեկ ժամ հետո հրապարակվեց այդ հայտարարությունը, հայկական կողմի զոհերի վերաբերյալ տեղեկատվություն հրապարակեց։ Ինձ անհասկանալի է՝ այդ տղային որտեղի՞ց այդ տեղեկությունները։ Եվ այդ մասին պետք է մտածի Նիկոլ Փաշինյանը։
![]()