Պատերազմի դաժան օրերին, Հադրութում՝ իր տանը, թշնամու կողմից խոշտանգվել է աստվածաբան, նարեկագետ, պ.գ.թ. Վահրամ Լալայանը

Գրիգոր Նարեկացի համալսարան որակի ապահովման կենտրոնի տնօրեն Ամալյա Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պատերազմի դաժան օրերին, Հադրութում՝ իր տանը, թշնամու կողմից խոշտանգվել է մեր գործընկեր, աստվածաբան, նարեկագետ, պ.գ.թ. Վահրամ Լալայանը։

Նա ղեկավարում էր Գրիգոր Նարեկացի համալսարանի Պատմության ամբիոնը։ Հիրավի, ծանր կորուստ է բոլորիս համար։ Նա մեծ հայրենասեր էր, բարձրակարգ մասնագետ, ազնվագույն Մարդ, գաղափարական հայ…

Վահրամ Լալայանը արցախյան առաջին պատերազմի հաշմանդամ էր։

Հազար ափսոս, խոնարհումս»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ