![]()
Ցականյանի ընտանիքը համաձայնվել է Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիեւի Բաքվին վերադարձնելուն Երեւանն ու Բաքուն համաձայնել են գերիների փոխանակմանը՝ բոլորը բոլորի դիմաց սկզբունքով:
Բաքվի գլխավոր պայմաններից մեկն Արցախում կատարած հանցագործությունների համար Ստեփանակերտում դատված և դատապարտված երկու դիվերսանտների՝ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիեւի վերադարձն է եղել:
Դիվերսանտներին Բաքվին վերադարձնելու հեռանկարին Ցականյանի ընտանիքի անդամները տեղյակ են եղել: Համաձայնել են՝ գերության մեջ գտնվող երիտասարդների կյանքը փրկելու հույսով:
![]()