Ադրբեջանից Հայաստան տեղափոխված գերիները գտնվում են բժիշկների հսկողության ներքո

Ադրբեջանից դեկտեմբերի 14-ին Հայաստան տեղափոխված գերիները ժամանելուց հետո անցել են անհրաժեշտ առողջապահական հետազոտությունները, այժմ գտնվում են բժիշկների հսկողության ներքո:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը:

«Գերիները ժամանելուց հետո անցել են անհրաժեշտ առողջապահական հետազոտությունները, և այժմ գտնվում են բժիշկների հսկողության ներքո՝ ստանալով բժշկական եւ բարոյահոգեբանական անհրաժեշտ աջակցություն»,-հայտնեցին գրասենյակից:

Ռուս խաղաղապահների միջնորդությամբ դեկտեմբերի 14-ին տեղի է ունեցել գերիների փոխանակման գործընթաց: Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվել պաշտոնապես հաստատված 44 մեր հայրենակիցներ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ