![]()
Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը դատի կտա «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին։ Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց Բաբայանի ներկայացուցիչ Արամ Ղլեչյանը։
Նրա խոսքով՝ նախորդ 1 շաբաթվա ընթացքում Իսագուլյանը մի շարք հայտարարություններ է արել Բաբայանի հասցեին, որոնք ամբողջությամբ սուտ են։
«Նա խոսել է 6 առանձին դրվագներով անձանց սպանությունների մասին։ Ասել է, թե Ջալալ Հարությունյանի հետ կապված թուրքական ԱԹՍ-ներն է ուղղորդվել։ Իրեն պատկանող «Լայվնյուզում» է խոսել այս մասին»,- նշեց Ղլեչյանը՝ հավելելով, որ այս ամենը կապել Բաբայանի անվան հետ։
Նա նշեց, որ առաջիկա օրերին դիմելու են դատարան՝ զրպարտություն համարվող հայտարարությունները հերքելու պահանջով, սակայն փոխհատուցման պահանջի առումով դեռեւս հստակ որոշում կա։
Բացի այդ Բաբայանի ներկայացուցիչը հայտնեց, որ Իսագուլյանի հայտարարությունների հիման վրա նաեւ Գլխավոր դատախազին են դիմել։
![]()