Ոստիկանություն հաղորդում է ներկայացվել Շուշան Պետրոսյանի կողմից ծեծի ենթարկվելու վերաբերյալ

Երեկ՝ դեկտեմբերի 14-ին ՀՀ ոստիկանությունը մի քաղաքացուց հաղորդում է ստացել այն մասին, որ երգչուհի, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանն իրեն ծեծի է ենթարկել։

ՀԺ-ի հարցին ի պատասխան՝ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից տեղեկացրին, որ դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ես կարող եմ ձեզ պատմել, թե ինչպես խանութում ինձ վրա հարձակվեց շատ տգեղ լեքսիկոնով մի տիկին’ սարսափելի բառերով և փոքրիկ միջադեպ տեղի ունեցավ:

Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց երգչուհի Շուշան Պետրոսյանը մեկնաբանելով Shamshyan.com-ի տեղեկությունները, որոնց համաձայն ինքը ծեծի ենթարկել քաղաքացիներից մեկին:   Խանութում այլ քաղաքացու հետ ծեծկռտուքը, որի ժամանակ ինքը հարվածներ է հասցրել այլ քաղաքացուն, Շուշան Պետրոսյանը  մեղադրեց իշխանություններին և Նիկոլ Փաշինյանին:

«Այդ կինը խանութում ինձ տեսավ ու սկսեց գոռգոռալ, թե դավաճանները ինչ գործ ունեն այս խանութում: Ազգը դավաճան հողատու, դավաճան, սրիկաներ: Դա նորմալ երևո՞ւյթ ա: Ես իմ քաղաքում մտնում եմ խանութ ու ինչ որ կին իրեն թույլ է տալիս ամենավերջին բառերով վիրավորել: ինձ երկիրը ծախող անվանելը կարծում եմ  տգեղ բան է»,- ասաց Պետրոսյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ