Նախորդ տարիների, այս պատերազմի ռազմագերիներ ու քաղաքացիական անձինք. կադրեր՝ վերադարձից

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է կադրեր Հայաստան վերադարձված գերիների ժամանումից:

«Դեկտեմբերի 14-ին Երևանում մասնակցել եմ ռազմական և քաղաքացիական 44 գերիների հայրենիք տեղափոխող օդանավի դիմավորմանը:

Կարճատև հանդիպում եմ ունեցել տուն վերադարձած մեր հայրենակիցների հետ, ընդգծել, որ նրանց վերադարձի երկարատև սպասումներն այսուհետ պետք է վերածվեն շուտափույթ ապաքինման ու հանրային կյանքին ինտեգրման գործընթացի, ինչի համար Արցախի իշխանությունների անունից հայտնել եմ բոլոր ջանքերը ներդնելու պատրաստակամություն:

Վերահաստատում եմ, որ անհայտ կորած մեր բոլոր հայրենակիցների ճակատագրերի պարզումը, զոհվածների մարմինները գտնելն ու հարազատներին փոխանցելը շարունակում է մնալ մեր օրակարգի ամենահրատապ հարցը»,- տեսանյութին կից նշել է ԱՀ նախագահը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ