«16 կուսակցությունների կազմակերպած երթի ժամանակ մասնակիցների ագրեսիվ պահվածքն ու քաղաքացու վրա հարձակումը անընդունելի է…». Հայկ Ստեփանյան

Հայկ Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Այսօրվա ընդդիմադիր 16 կուսակցությունների կազմակերպած երթի ժամանակ մասնակիցների ագրեսիվ պահվածքն ու քաղաքացու վրա հարձակումը անընդունելի է և հղի վատ զարգացումներով։

Կոչ ենք անում այդ կուսակցությունների ղեկավարներին և կազմակերպիչներին հրապարակավ դատապարտել այդ գործողությունները և երաշխավորել, որ իրենց ակցիաների և երթերի ժամանակ խստագույնս կպահպանվի օրենքն ու օրինականությունը, այլ անձանց անվտանգությունը։

Հայաստանում ցանկացած ակցիա կամ երթ պետք է կրի խաղաղ բնույթ։ Հակառակ դեպքում ողջ պատասխանատվությունը կնկնի վերը նշված անձանց վրա։ Բռնությունն ու ագրեսիան անընդունելի է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ